«Մեծամասնությունն ու ընդդիմությունը խոսելու են ավելի շատ իրար մասին, քան կոնկրետ գործերից». Բ. Նավասարդյան
![]() 365 Շաբաթ, 07 օգոստոսի, 2021 թ., 13:54 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ նոր և հին խնդիրներ ունի ներկա խորհդարանը։ Հներից այն են, որ այստեղ ԱԺ լիազորություներով վերապահված կարևոր որոշումներ ոչ թե կայացվելու են, այլ ընդամենը ֆորմալացվելու են։ Ընդունվելու են այլ տեղ։ Մեծամասնություն-ընդդիմություն համատեղ աշխատանք չի լինելու, քննարկումները, որտեղ հնչելու են տարբեր, այդ թվում խիստ հակադիր կարծիքներ, որևէ ազդեցություն վերջնարդյունքի վրա չեն ունենալու։ Արդեն դրսևորված նոր խնդիրն այն է, որ մեծամասնությունն ու ընդդիմությունը խոսելու են ավելի շատ իրար մասին, քան կոնկրետ գործերից։ Ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմը փոխադարձ խիստ գնահատականներով լրացուցիչ աջակիցներ հանրության շրջանում ձեռք չեն բերելու։ Լավագույն դեպքում պահպանելու են իրենց հունիսի 20-ի ընտրազանգվածները, բայց ավելի հավանական է, որ դրանց ոչ շատ հավատարիմ մասերին կկորցնեն։ Ամեն դեպքում նրանց միջև այսօրվա հարաբերակցությունը էականորեն չպտի փոխվի։ Կարելի է ասել, իդեալական իրավիճակ է արտախորհդարանական, «նախկիններին» և «ներկաներին» այլընտրանք գեներացնող քաղաքական գործունեության համար։ Սակայն դրան խանգարելու են վերջին ընտրություններում այլ ուժերի չափազանց լղոծված և անհեռանկարային օրակարգերը, ինչպես նաև լրատվամիջոցների կենտրոնացումը խորհդարանական հակառակորդների միջև անպտուղ առճակատման վրա»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
