«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել
![]() 336 Շաբաթ, 07 օգոստոսի, 2021 թ., 16:30 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել. «Օգոստոսի 5-ի վաղ առավոտյան ժամը 03.30-ի սահմաններում պայթեցվել և հրդեհվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Այսօր՝ օգոստոսի 7-ին, արդեն երրորդ օրն է, որ իրավապահ մարմինները, ըստ էության, պատշաճ գործողություններ չեն անցկացնում (մասնավորապես՝ մինչ օրս չի անցկացվել համալիր փորձաքննություն)՝ բացահայտելու սույն հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին: Մինչդեռ պայթյունը և հրդեհը իրագործվել են մայրաքաղաք Երևանի սրտում՝ Արաբկիր վարչական շրջանում, բնակելի շենքից մի քանի մետր հեռավորությամբ, գազատարի և կողքին կայանված մեքենաների անմիջական հարևանությամբ: Սույն փաստերի հաշվառմամբ՝ տեղի ունեցածը կարելի է դիտարկել որպես ահաբեկչական գործողություն, որի հետևանքով միայն երջանիկ պատահականությամբ զոհեր ու վիրավորներ չկան, և չեն պայթել բնակելի շենքերը սնուցող գազատարները, ինչը կհանգեցներ աղետալի հետևանքների: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը և իրավապահ մարմիններից պահանջում է օր առաջ բացահայտել հանցագործության կատարողներին, կազմակերպիչնրին և շարժառիթները, տալ իրավական գնահատական: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը միաժամանակ ակնկալում է հանրությունից, քաղաքական ընդդիմադիր ուժերից և հասարակական միավորներից համապատասխան արձագանք կատարվածին՝ հաշվի առնելով նաև այն իրողությունները, որ՝ Արցախի մեծ մասը հանձնած, մեր ազգին տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ պատճառած, Հայաստանից տարածքներ տված, թշնամու զինվորներին երկրի սահմաններից ներս թողած, Հայաստանի ինքնիշխանությունը, Սահմանադրությունը, սահմանների անձեռնմխելիությունը ամբողջությամբ խախտած և նոր դավաճանական զիջումների մասին հայտարարած իշխանությունը, փաստորեն, չի բավարարվել Զարուհի Փոստանջյանի դեմ քաղաքական, քրեական, վարչական, ոստիկանական հետապնդումներով ու բռնություններով և այժմ էլ անցել է ուղիղ ահաբեկչական գործողությունների: Ի տարբերություն թուրքերի և ադրբեջանցիների հետ համագործակցող հակահայ իշխանության՝ մեր և բոլոր հայրենասեր հայերի կարգախոսը այժմ էլ նույնն է՝ ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ, որի ուղին սկսվում է ներքին և արտաքին թուրքերից Հայաստանի և Արցախի ազատագրմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
