«Խոստանալով 10% տնտեսական աճ՝ նախարար Քերոբյանը զբաղվում է պարզունակ մանիպուլյացիայով». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանի գրառումը. «Խոստանալով 10% տնտեսական աճ՝ նախարար Քերոբյանը զբաղվում է պարզունակ մանիպուլյացիայով:
Դասագրքային ճշմարտություն է, որ ՀՆԱ-ն լինում է նոմինալ ու իրական:
Նոմինալ ՀՆԱ-ն ներառում է բոլոր ապրանքների ու ծառայությունների վերջնական արժեքը՝ արտահայտված ընթացիկ շուկայական գներով: Նոմինալ ՀՆԱ-ն աճում է ինֆլյացիայի հետևանքով, քանի որ բարձրանում են ապրանքների ու ծառայությունների գները:
Մինչդեռ իրական ՀՆԱ-ն թողարկված արտադրանքի փաստացի ծավալն է, որը հաշվարկված է բազիսային տարվա գներով:
Այսպիսով, նոմինալ ՀՆԱ-ի տեսանկյունից՝ 10% տնտեսական աճը առավել քան իրատեսական է՝ հաշվի առնելով առկա գնաճը, որը այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կազմել է 6,1% ու որը շարունակվելու միտումներ է դրսևորում:
Այս տնտեսական միֆը կոչված է լրացնելու այն ծրագրային ու ռազմավարական դատարկությունը, որն առկա է կառավարության տնտեսական քաղաքականության ոլորտում: Մարքեթինգից, սակայն, հայտնի է, որ ցանկացած միֆ ունի կյանքի ցիկլ: Տնտեսական աճի մասին միֆն այժմ այդ ցիկլի վերջին՝ անկման փուլում է: Այն վերակենդանացնելու ու նոր ցիկլ սկսելու համար անհրաժեշտ էր դեռ նախորդ՝ հասունության փուլում դրան նոր բովանդակություն ու նպատակադրում հաղորդել: Ու քանի որ դա չարվեց, տնտեսական միֆաբանության ոլորտում այս իշխանությունների մոտ առաջիկայում լուրջ վակուումային վիճակ է սպասում»:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
21822.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
56419.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
54819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
228116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
165415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
87314.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
204313.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
88512.11.2026, 16:00