Սպանություն Էջմիածին քաղաքում. 35-ամյա տղամարդը ձերբակալվել է

Օգոստոսի 8-ին՜ ժամը 06.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Էջմիածին քաղաքում վարձակալը դանակահարել է տանտերերին և իր սկեսրայրին: Ժամը 06.50-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ դանակահարությունից ստացված մարմնական վնասվածքներով բուժօգնության են ընդունվել 71 և 64 տարեկան երկու քաղաքացի:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 06.00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, 35-ամյա վարձակալը դանակահարել է տանտերերին և վիճաբանությանը միջամտած 64-ամյա տղամարդուն, ինչի հետևանքով 73-ամյա տանտերը մահացել է, իսկ 64-ամյա տղամարդը և 72-ամյա տանտիրուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
35-ամյա վարձակալը բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և ձերբակալվել: Հանցագործության գործիք խոհանոցային դանակը հայտնաբերվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
5912:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
8310:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
168Երեկ, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
167Երեկ, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
186Երեկ, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
177Երեկ, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
38014.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
38414.11.2026, 10:42