Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան

«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
33
Այսօր, 13:12

Երևանի ավագանու նախկին անդամ Վահե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա Արաբկիրի բանջարանոցային թաղամասն է, ես այստեղ եմ ծնվել ու մեծացել։ Այս և հարակից մի քանի փողոցներում նախկինում առանձնատներ են եղել, իսկ հիմա մեկ կամ երկու առանձնատան փոխարեն այսպիսի շենքեր են կառուցել։ Հաշվե՛ք՝ մեկ ընտանիքի փոխարեն քանի՞սն են ավելացել։
Զուգահեռ՝ ո՛չ փողոցներն են լայնացրել, ո՛չ նոր ճանապարհներ են կառուցել, ո՛չ նոր դպրոց կա, ո՛չ էլ տրանսպորտն է ավելացել. մի խոսքով՝ ենթակառուցվածքները մնացել են նույնը։ Այսքան մարդ այս տարածքում անգամ ոտքով քայլելիս է խցանում ստեղծելու, էլ ուր մնաց, երբ այսքան մեքենա ավելանա։
Ուշադրություն. այդ մեքենաները բոլորը նոր չեն ներմուծվել, չէ՞. մեկը մարզից է եկել, մյուսները՝ այլ վարչական շրջաններից և այլն...
Հիմա ո՞վ կարող է ինձ հոդաբաշխ բացատրել՝ սույն նորակառույցները խցանումների պատճառ կարո՞ղ են հանդիսանալ, թե՞ ոչ»։

Աղբյուրը`   Վահե Գևորգյան