Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանն ուղղված առաջարկի մասին

Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանն ուղղված առաջարկի մասին
46
Այսօր, 12:24

Ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ընդդիմությանն ուղղված իր առաջարկին՝ ԱԺ նախագահն ասել է․ «Ընդդիմադիր գործընկերներն ասում են՝ մենք բերել ենք հայտարարության նախագաիծ, դուք դրան դեմ եք, ճիշտ են ասում, դեմ ենք, որովհետև կան անընդունելի ձևակերպումներ, ասում են՝ ոչինչ, կողմ քվեարկեք, որպեսզի մտնի օրակարգ ու քննարկվի։ Ասում եմ՝ շատ լավ, ընդունելի տրամաբանություն է, եթե այն որդեգրում ենք ամեն ինչի համար։ Հիմա նույն կերպ մենք կհրապարակենք նոր Սահմանադրության տեքստ, որին դուք դեմ եք, կո՛ղմ քվեարկեք, որպեսզի այն մտնի ժողովրդի օրակարգ։ Ոչ թե Սահմանադրության տեքստին կողմ քվեարկեք, այլ, որ մտնի ժողովրդի օրակարգ, դրվի հանրաքվեի»։

Հիշեցնենք՝ խորհրդարանն այսօր քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» ԱԺ հայտարարության նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ հարցը։

Քվեարկության արդյունքում հայտարարության նախագիծը չի ընդգրկվել ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում։

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը