Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Նախագահի հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի նոր հրամանատար է նշանակվել

Նախագահի հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի նոր հրամանատար է նշանակվել
370
Երկուշաբթի, 09 օգոստոսի, 2021 թ., 16:48

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահրամ Գրիգորյանին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու վերաբերյալ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Վահրամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,-ասված է հրամանագրում: