«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր». Ստեփան Դանիելյան
![]() 329 Երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ., 16:42 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա քննարկման առարկա է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր, թե ոչ։ Գործող կառավարությունը փորձում է այդ բառից ազատագրվել, գործող ընդդիմությունը՝ ճիշտ հակառակը։ Երկու դեպքում էլ նպատակն իմիջային է, քաղաքական մանիպուլյացիաների խնդիր է, ուղղված ներքին լսարանին։ Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում «կապիտուլյացիա»։ Կա նաևաԱնվերապահ կապիտուլյացիա՝ unconditional surrender, որը նշանակում է կողմերից մեկը հանձնվում է առանց պայմանների՝ հաղթող կողմի ողորմածության հույսին մնալով։ Օրինակ՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ Գերմանիան կապիտուլյացիա է ստորագրել, սակայն պայմաններով, իսկ 1945-ին ստորագրել է անվերապահ կապիտուլյացիա՝ unconditional surrender։ Այս դեպքում երկիրը զրկվում է սուվերենությունից, տարածքային կորուստներ է ունենում, ռազմական ղեկավարները դատվում են՝ որպես պատերազմի հանցագործներ, մուծվում են ռազմատուգանքներ և այլն։ Միչև այժմ Գերմանիայի սուվերենությունը սահմանափակված է, որի հետ հաշտության պայմանագիր 1945-ին հաղթող երկրները դեռևս չեն ստորագրել։ Երկու դեպքում էլ միջազգային իրավունքն ունի կարգավորումներ, չնայած ամեն մի դեպքում կյանքն իր ուղղումներն է մտցնում։ Հիմա գանք մեր դեպքին, արդյոք Նոյեմբերի 9-ի հայտարարությունն անվերապահ կապիտուլյացիա՞ էր, իհարկե, ոչ, այն պայմաններով թելադրված էր, այսինքն՝ ուղղակի կապիտուլյացիա էր և ստորագրման պահից հետո մենք դուրս ենք եկել թշնամու ոտքը չդրած տարածքներից, մեր գերիները դատվում են՝ որպես պատերազմի հանցագործներ, Արցախը Ռուսաստանի վերահսկողության տակ է, իսկ բուն Հայաստանի տարածքի մի հատվածն Ադրբեջանն օկուպացրել է, իսկ մնացած մասի անվտանգության երաշխավորը մենք չենք։ Այս առումով հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պարզ կապիտուլյացիա էր, սակայն անվերապահ կապիտուլյացիա որոշակի տարրերով։ Սա ուղղակի ֆիքսենք իրականությանը սթափ նայելու և հետևություններ անելու համար»։ Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
