«Ես փաստում եմ, որ դուք մանիպուլյացիայի մեծագույն վարպետ եք». Վահե Հակոբյան
![]() 326 Երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ., 13:18 8-րդ գումարման ԱԺ նիստում փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երկու հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Հակոբյանին. «Նախկինում «Հանրապետական» կուսակցության անդամ էիք, այնուհետև հեռացաք քաղաքականությունից, որից հետո կրկին վերադարձաք, ինչո՞ւ չվերադարձաք Ձեր հարազատ կուսակցություն: Կամ՝ կա՞ արդյոք հավանականություն, որ մի օր էլ «Հայաստան» դաշինքը դժվարություններ ունենա, Դուք չեք ուզենա զբաղվել այլևս քաղաքականությամբ և թափուր կմնա հանձնաժողովի նախագահի պաշտոնը»: Պատասխանելով Ռ. Ռուբինյանին, Վ. Հակոբյանն ասաց. «Ես փաստում եմ, որ դուք մանիպուլյացիայի մեծագույն վարպետ եք, բայց ես այն ժամանակ չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ, այդ իսկ պատճառով լքեցի «Հանրապետական» կուսակցության շարքերը...հետո դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն: Եվ այն ժամանակ, երբ որոշում կայացրեցի գալ քաղաքականություն, իմ մոտ արդեն հստակ մոտեցում կար, որ ես պետք է ստեղծեմ իմ կուսակցութունը»: Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
