Իրանը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք
![]() 1322 Երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ., 15:48 Իրանական կողմը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք՝ դրա պակասուրդի պատճառով։ Այս մասին հայտնել է Իրանի էներգաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, որի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը։ «Մեր երկրի կարիքները պատճառ են դարձել, որ դադարեցնենք էլեկտրաէներգիայի արտահանումն Իրաք»,-ասել է նա: Մաշհադին տեղեկացրել է նաև Աֆղանստան արտահանման կրճատման մասին։ «Այսօր՝ համաձայն առկա պայմանագրի, մենք Աֆղանստան ենք մատակարարել 13 մեգավատ էլեկտրաէներգիա, մինչդեռ անցած շաբաթ այդ ցուցանիշը կազմել է 100 մեգավատ»,- հավելել է նա: Իրանական ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ «անցյալ տարի երկիրն արտահանել է շուրջ 2 000 մեգավատ էլեկտրաէներգիա, իսկ այս տարի՝ ներքին կարիքների պատճառով, արտահանումը կրճատվել է մինչև 150 մեգավատ»: |

Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
3014:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
362Երեկ, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
294Երեկ, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
452Երեկ, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
327Երեկ, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
587Երեկ, 00:13
Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման տասնամյակների սահմանափակումները
58621.04.2026, 23:53
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը
45821.04.2026, 22:37
