«Իմ ֆիզիկական կազմվածքն իմ կանքում մի անգամ է ինձ խանգարել». Վահագն Ալեքսանյան
![]() 337 Երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ., 17:36 «Պարո՛ն Մամիջանյան, ինձ բնութագրելիս օգտագործեցիք մի արտահայտություն, այն է՝ որտեղ հաց, այնտեղ կաց: Ես, ճիշտն ասած, կյանքումս չէի պատկերացնի, որ երիտասարդ հանրապետականն ինձ այդ արտահայտությամբ կբնորոշի, հատկապես այն դեպքում, օրինակ, երբ որ ես ուսանող էի ձեր նշած ֆակուլտետում, անվճար հիմունքներով էի ընդունվել, բայց առաջին տարում մի քիչ ծուլություն արեցի և վճարովի համակարգ տեղափոխվեցի: Ուսմանս վարձը վճարելու համար մեկնել եմ Ռուսաստանի դաշնություն ու զբաղվել շինարարական աշխատանքներով: Դա էն շրջանն էր Հայաստանի Հանրապետությունում, երբ, օրինակ, երիտասարդ հանրապետականները մի շատ հետաքրքրիր հիմնադրամից ստանում էին իրենց ուսման վարձավճարները: Ես միշտ տարբեր ոլորտներում տարբեր աշխատանք եմ կատարել և միշտ հպարտացել եմ դրանով: Սա՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»-ի մասին»»,- ԱԺ նիստում, անդրադառանալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Ինչ վերաբերում է ֆիզիկական կազմվածքին, կարծում եմ էստեղ հասուն մարդիկ ենք առնվազն, և իրար նման կլիշեներով, նման էպիտետներով պիտակավորելու կարիք չունենք»,- շարունակեց Ալեքսանյանը՝ նշելով, որ իր ֆիզիկական կազմվածքն իր կանքում մի անգամ է իրեն խանգարել, երբ «մոտավորապես այս կազմվածքով գնացել է բանակ»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
