«ԱՄՆ-ն աչք չի փակելու Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժ գործադրելու վրա». Ադամ Շիֆ
![]() 369 Երեքշաբթի, 10 օգոստոսի, 2021 թ., 23:12 ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Քալիֆորնիա) խիստ մտահոգ է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմից հետո հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով և մասնավորապես այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ և հարձակումներ գործել Հայաստանի վրա: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան կոնգրեսականը ասել է, որ անթույլատրելի է Միացյալ Նահանգների կողմից սպառազինության մատակարարումը մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի նկատմամբ: Այդ պատճառով էլ Կոնգրեսի ստորին պալատն ընդունեց Փալոնի ուղղումը, որը, կոնգրեսական Շիֆի խոսքով, պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ն աչք չի փակելու Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժ գործադրելու վրա: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձին՝ Ադամ Շիֆն ասել է, որ նախագահ Բայդենի որոշումը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին պատմական իրադարձություն էր իր հազարավոր ամերիկահայ ընտրողների, նրանց ընտանիքների և ամբողջ երկրի հայության համար, որոնք աշխատում, քարոզում, պայքարում և աղոթում էին ճանաչման համար: «Ես շատ ոգևորված էի նրանից, որ այդ հայտարարությունը արվեց այն ժամանակ, երբ դեռևս կան ցեղասպանությունից փրկվածներ, որոնք ողջ են և կարող են վկայություն տալ», - ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից է և հայ ժողովրդի ու Հայաստանի մեծ բարեկամը: Նա Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 296-րդ բանաձևի համահեղինակն է: 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ (405 կողմ, 11 դեմ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 296-րդ բանաձևի (H.Res.296): 2019 թ. դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է համանման՝ 150-րդ բանաձևը (S.Res. 150)։ 2021 թ. ապրիլի 24-ին «Հայոց հիշատակի օրվա» առիթով արված հայտարարության մեջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
