«Ասում եք՝ Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան». Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
![]() 410 Չորեքշաբթի, 11 օգոստոսի, 2021 թ., 18:54 «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր ԱԺ-ում դիմեց Տարածքային կառավարման, ՏԻՄ, գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանին. «Այս վերջին շրջանում Դուք շատ եք խոսում Տավուշում, այսպես կոչված, անկլավների մասին խոսելիս Դուք ասում եք՝ Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան: Եթե խաղաղության պայմանագիր, կամ առհասարակ որևէ պայմանագիր չի կնքվելու Ադրբեջանի հետ, ինձ հետաքրքիր է՝ ինչու եք այդ բեռը վերցրել Ձեզ վրա. ի վերջո ի՞նչ հողերի մասին է խոսքը»,- հարցրեց Խամոյանը: Ի պատասխան Ղալումյանն ասաց. «Արդեն երեք օր է՝ ինձ մի կերպ եմ զսպում, որ ԱԺ ամբիոնից Ձեր կողմից բարձրացված էդ հարցին չանդրադառնամ: Որքան էլ մեծ է գայթակղությունը այդ հարցին պատասխանելու, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդ հարցը հրապարակային քննարկել հնարավոր չէ: Ուզում եմ ուղղակի ասել՝ Դուք իմ ասածը կիսատ եք ներկայացնում. ես չեմ նշել միայն Տավուշի ադրբեջանական հողերի մասին, ես նաև նշել եմ հայկական հողերի մասին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
