Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին
![]() 1193 Չորեքշաբթի, 11 օգոստոսի, 2021 թ., 19:30 Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում Իրանի դեսպանին՝ դժգոհություն հայտնելով, որ իրանական բեռնատարները Լեռնային Ղարաբաղ են մտնում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Բողոք է արտահայտվել այն կապակցությամբ, որ վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող՝ տարբեր նպատակների համար նախատեսված մեքենաները «անընդհատ մտնում և դուրս են գալիս Ադրբեջանի Ղարաբաղի շրջան՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»: «Հանդիպման ընթացքում նշվեց, որ Իրանի նոր վարչակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ կանխելու բարեկամական և գործընկերային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլերը»,- ասված է հայտարարության մեջ: Որոշ ժամանակ առաջ նույն թեմայի շուրջ բանավոր բողոք էր արտահայտվել իրանական կողմին. հարցը բարձրացվել էր Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
15114:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
67011.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
39311.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
42411.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
89810.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
80510.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
37510.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 700 հազար դոլարին համարժեք դրամ
42410.02.2026, 10:30
