Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուբեն Ռուբինյանին մեկդ հուշեք, որ ՀՀ-ում կանայք և տղամարդիկ իրավահավասար են». Նինա Կարապետյանց

«Ռուբեն Ռուբինյանին մեկդ հուշեք, որ ՀՀ-ում կանայք և տղամարդիկ իրավահավասար են». Նինա Կարապետյանց
282
Չորեքշաբթի, 11 օգոստոսի, 2021 թ., 20:42

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ-ի և ոչ մի խմբակցություն աչքիս լույսը չի
ԲԱՅՑ
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին մեկդ հուշեք, որ Հայաստանում (գոնե իրանց ու Սերժի սրտի Սահմանադրության Հոդված 30-ով) «Կանայք և տղամարդիկ իրավահավասար են»։
Ու երբ Ռուբինյանը թիվ մեկ ամբիոնից մի քանի անգամ շեշտում ա պատգամավորի սեռը ու երիտասարդ տարիքը, հետո էլ առաջարկում ա «Հայաստան» խմբակցությանը «ավելի լավ փորձել և ավելի լավ բացատրել տիկին Մկրտչյանին, թե ինչպես է պետք պահել Ազգային ժողովում», ինչ-որ բան հուշում ա, որ նաև իրանց խմբակցության ներսում կանայք, հատկապես երիտասարդ կանայք, ուղղակի բուտաֆորիա են, ու որ իրենց խմբակցության ներսում իրենք կարողանում են «ավելի լավ փորձել և ավելի լավ բացատրել տիկին X-ին, թե ինչպես է պետք պահել Ազգային ժողովում»։
Ու ոչ մի կին պատգամավոր տեղի ունեցածին չարձագանքեց։

Աղբյուրը`   Նինա Կարապետյանց