Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Կառավարությունը հակագրոհի է պատրաստվում. «Ժողովուրդ»

Կառավարությունը հակագրոհի է պատրաստվում. «Ժողովուրդ»
367
Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 09:24

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին կառավարությունը շատ ակտիվ պատրաստվում է խորհրդարանում ներկայացվելիք իրենց ծրագրին: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունn արդեն հստակ գիտի, որ խորհրդարանում թեժ օրեր են սպասվում նաև այդ օրերին, ու իշխանության թևին պատրաստում են հակագրոհի:

Հնարավոր է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության հարցերին անգամ չպատասխանի, ու ամեն գերատեսչություն իրեն առնչվող հարցերին պատասխանի, կամ գլխավոր դերում լինի ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Մեր աղբյուրները նշում են, որ այսօրինակ հարցերն այժմ թեժ քննարկվում են իշխանության ներսում, ու ամեն բան կախված է ընդդիմության առաջիկա պահվածքից:

Ի դեպ, նշենք, որ ԱԺ 8-րդ գումարման աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին, իսկ հանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը սեպտեմբերի 6-ից:
Ավելի մանրանասն՝ թերթի այսօրվա համարում։