«Ձեզ դրեք Ալիևի տեղն ու մտածեք՝ դուք նոյեմբերի 9-ից հետո ոտքը ոտքին դրած բազմոցին պառկելո՞ւ էիք». Հակոբ Բադալյան
![]() 298 Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 12:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից «Ադրբեջանի շտապելու» մասին. Ադրբեջանը չի շտապում, Ադրբեջանը աշ-խա-տում է: Մի հատ ձեզ դրեք Ալիևի տեղը ու մտածեք՝ դուք նոյեմբերի 9-ից հետո ոտքը ոտքին դրած բազմոցին պառկելո՞ւ էիք, էն դեպքում, երբ ակնառու է, որ ռեգիոնում փոխվել է հին ստատուս-քվոն, բայց չկա նորը և շարունակվելու է նոր ստատուս-քվոյի համար աշխարհաքաղաքական թեժ ու դինամիկ պայքարը: Երբ խոսվում է, թե «Ադրբեջանը շտապում» է, էնպիսի տպավորություն է, թե հեսա մի քանի շաբաթ կամ ամիս հետո մի բան է լինելու, որ՝ վերջ, Ադրբեջանն «ուշացավ»: Էս չափումներով գնահատել ռեգիոնում տեղի ունեցողը, առնվազն քաղաքական անհամարժեքություն է: Ադրբեջանը պատրաստվում է «մարաթոնի», ձևավորում է երկարաժամկետ խաղի իր, այսպես ասած, օրակարգային բազան: Նույնին պետք է պատրաստվենք մենք և ձևավորենք մեր օրակարգերը: Եվ պետք է պատրաստվենք ոչ այն պատճառով, որ Բաքուն է դրան պատրաստվում, այլ որովհետև միջազգային իրադրությունն է դրան բերում: Միջազգային էդ իրավիճակը չունի արագ հանգուցալուծումներ: Մի շարք ուղղություններով գնում է դինամիկ ու ինտենսիվ դիրքային պայքար, որտեղ նույն խաղացողները մի տեղ ունեն ընդհանուր շահ ու աշխատում են միմյանց հետ, մեկ այլ տեղ աշխատում են իրար դեմ: Հիբրիդային երրորդ համաշխարհայինը նախորդ երկուսից հիմնավորապես տարբերվում է իր անկանխատեսելիությամբ, որովհետև էդ պատերազմի մասնակիցները վաղուց են միմյանց թիկունք ներթափանցած: Ավելին, կարծում եմ՝ ներկայիս դիմակայությունը հենց «թիկունքները» մաքրելու համար է, իսկ «ճակատային» բուն փուլը հաջորդելու է դրան, երբ կզգան, կամ կհամոզվեն, որ «մաքրել են թիկունքները»: Էս իրավիճակում ինչ «շտապել»-«չշտապել»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
