«Այդ ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների սենյակ գալը համարում եք արժանապատվության ոտնահարում»․ Թագուհի Թովմասյան
![]() 344 Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 14:36 Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ լրագրողները չեն վազելու պատգամավորի հետևից, չեն գնալու դուռը բացեն, մտնեն պատգամավորի սենյակ։ Սիմոնյանի խոսքով դա անհարգալից վերաբերմունք է թե´ լրագրողի նկատմամբ, թե´ պատգամավորի նկատմամբ։ ԱԺ նախագահը նշել է, որ պետք է ԱԺ գործունեությունը լուսաբանող լրագրողների աշխատանքը կանոնակարգվի։ «Մենք պատգամավորներ ենք, որոնք հաշվետու են հանրությանը, մենք պետք է լինենք մաքսիմալ թափանցիկ, մեր ցանկացած գործունեություն պետք է լինի հանրությանը տեսանելի»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Այսինքն՝ այդ ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների սենյակ գալը համարում եք արժանապատվության ոտնահարում։ Սա ուղղակի անընդունելի է: Լրագրողների տեղաշարժի այս սահմանափակումները նրանց իրավունքների ոտնահարման դասական օրինակ է», - ասաց Թովմասյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
