«Առնվազն զավեշտալի է ձեր չափից մեծ ինքնավստահությունը»․ Խամոյանը՝ Եղոյանին
![]() 353 Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 17:36 Այսօր՝ ԱԺ նիստում, «Հայաստան» խմբակցության պատագամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին, ասաց․ «Դուք ձեր խոսքում ասացիք, որ տարածաշրջանում իրավիճակը լարված է և ասում եք, որ յուղ չպետք է լցնենք կրակի վրա։ Նախորդ շրջանում ձեր իշխանության գործունեությունը, ըստ էության, յուղ չլցնելու գործունեություն է եղել, դուք բավականին կառուցողական էիք տրամադրված և, չնայած Ադրբեջանի իշխանությունների կոշտ հռետորաբանությանը, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Ալիևը կիրթ և կառուցողական է, հետևանքը մենք տեսանք։ Հիմա, երբ Ադրբեջանն ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը դուք ձեր խոսքում ևս մեկ անգամ ընդգծում եք, որ պետք է շարունակել կրակի վրա յուղ չլցնելու քաղաքականությունը և կարծում եք, որ դա արդյունավե՞տ է լինելու»։ Ի պատասխան Եղոյանն ասաց․ «Երբ ես ասում եմ կրակի վրա յուղ չլցնել, նկատի ունեմ շատ ավելի մեծ կրակներ, քան, ասենք, ինչ-որ Ալիև կարող է լինի, ես լուրջ կրակներից եմ խոսում, ոչ թե Ալիևի նման։ Ես գլոբալ աշխարհաքաղաքական կենտրոնների բախումից եմ խոսում, դուք թեման տանում, լոկալացնում եք»։ Արձագանքելով Եղոյանին՝ Խամոյանը ասաց․ «Պարո՛ն Եղոյան առնվազն զավեշտալի է ձեր այս չափից մեծ ինքնավստահությունը։ Էնպիսի տպավորություն է, կարծես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը ստորագրել է մեր թևում նստած որևէ պատգամավոր» ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
