Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ալեն Սիմոնյանը հանդիպել է խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևայի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևայի հետ
406
Հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ., 18:36

Օգոստոսի 12-ին հանդիպում ունեցա նաև պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևայի հետ, ծանոթացա Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին և պատգամավորին հորդորեցի ակտիվորեն ներգրավված լինել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Միրզոևան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշեց, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին և անհրաժեշտության դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը`   Ալեն Սիմոնյան