Թուրքերը խմբերով դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»
![]() 360 Ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ., 15:36 Օգոստոսի 10-ի գիշերը Անկարայի Ալթընդաղ շրջանում 2 սիրիացի փախստականների կողմից դանակահարված թուրք երիտասարդներից մեկի մահանալուց հետո կրքերը չեն հանդարտվել: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։ Լուրը տարածվելուց հետո արդեն օգոստոսի 11-ի երեկոյան Ալթընդաղում թուրք երիտասարդների խմբերը դուրս են եկել սիրիացի փախստականների «որսի»: Նրանք փնտրել գտել են շրջանում բնակվող սիրիացիների տները, խանութները, գործատեղերն ու ավտոմեքենաները՝ լուրջ վնաս հասցնելով դրանց: Գործողությունները զուգորդվել են փախստականների դեմ ուղղված կոչերով ու կարգախոսներով: Նշվում է, որ այս գործողություններին մասնակցել են նաև այլ վայրերից Ալթընդաղի շրջան եկած խմբեր: Բացի այդ համացանցի թուրքական տիրույթում որոշ տեսանյութեր են տարածվել, որոնցից երևում է, որ օգոստոսի 12-ի ցերեկը նույնպես թուրքերի մի քանի խումբ շրջել է Անկարայի փողոցներում ու սիրիացի փախստականներ որոնել: Այս ամենից հետո թուրքական ոստիկանությունը գործ է հարուցել ու ձերբակալել 76 քաղաքացու, որոնք ըստ ոստիկանության հաղորդագրության՝ սոցցանցերում ժողովրդին փախստականների դեմ հրահրող կոչեր են արել ու ատելություն տարածել: Անկարայի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվել է, որ նշյալ անձիք կեղծ տեղեկություններ տարածելով իրավիճակի այլ ընկալում են առաջացրել քաղաքացիների շրջանում և սադրանքի միջոցով պատճառ դարձել նման գործողությունների: Ըստ տեղեկատվության՝ ձերբակալվածներից 36-ը ոստիկանությունում գրանցված են եղել նախկինում կողոպուտի, դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու, գողության ու թմրանյութեր պահելու համար: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
