ԱՀ դատախազությունը հայտարարություն է տարածել

ԱՀ կառավարության 03.06.2021թ. N 579-ն որոշմամբ հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը, որում սահմանված են շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, աջակցության չափը, տեսակները և այլն:
ԱՀ գլխավոր դատախազի կողմից ԱՀ տարբեր համայնքներ կատարված այցելությունների և բնակիչների հետ հանդիպումների ընթացքում վերջիններիս կողմից բանավոր բարձրաձայնվել են պետական աջակցության հիշյալ ծրագրի, դրանից օգտվելու համար տեղեկությունների հավաքագրման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք առերևույթ վկայել կամ կարող են վկայել կոռուպցիոն դեպքերի առկայության, պաշտոնեական դիրքի չարաշահման կամ նմանատիպ այլ երևույթների մասին: Նշված ոլորտում հնարավոր ապօրինի երևույթները վեր հանելու, կանխարգելելու կամ բացառելու նպատակով ԱՀ գլխավոր դատախազությունը և շրջանային դատախազությունները սկսել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին կիրազեկվի լրացուցիչ:
Նկատի ունենալով, որ պետական աջակցության վերոհիշյալ ծրագրից օգտվելու հիմք են հանդիսանում, ի թիվս այլոց, նաև տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների կողմից տրված՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքները, որոնց բովանդակության՝ իրականության համապատասխանությունը ևս հանդիսանալու է դատախազական ուսումնասիրության առարկա, ուստի կոչ ենք անում հիշյալ մարմիններին ողջամիտ ժամկետում կատարել պետական լիազոր մարմիններին ներկայացնելու համար տրված տեղեկանքների բովանդակության վերստուգում՝ անճշտություններ հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկելով դրանք վերացնելու և շտկելու ուղղությամբ:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
228Երեկ, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
231Երեկ, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
28516.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
28816.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
24416.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
23616.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
43714.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
44114.11.2026, 10:42