Կարեն Բրուտյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ
![]() 310 Ուրբաթ, 13 օգոստոսի, 2021 թ., 21:43 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 13-ին, նոր նշանակում է կատարել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Բրուտյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»: Կենսագրությունը Կրթություն 1999-2002թթ. – ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, ասպիրանտուրայի բաժին, 2002թ. – տնտեսագիտության թեկնածու՝ «Պետական ծախսերի կառավարում» թեմայով, 1996-1999թթ. – Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, էկոնոմիկայի պետական կարգավորում մասնագիտությամբ, տնտեսագետ, 1993-1995թթ. – ՀՀ Երևանի պետական համալսարան, աշխարհագրական ֆակուլտետ (1995թ-ին տեղափոխվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարան), 1983-1993թթ. – Երևանի N 44 միջնակարգ դպրոց: Վերապատրաստման դասընթացներ 1998-2011թթ. – մասնակցություն մասնագիտական վերապատրաստման հինգ տասնյակից ավել միջազգային ծրագրերի: Աշխատանքային գործունեությունը հանրային հատված. 05.2018թ.-ից – ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, միջազգային կազմակերպություններ. 2013-05.2014թթ. – Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության պետական գնումների խորհրդատու՝ Վրաստան: 2011թ.-11.2016թ. – «Ինտեր Լիմենս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ: Ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցել ֆինանսական կառավարման, հսկողության, ներքին ուդիտի և պետական գնումների բնագավառներում: 2005թ.-ից – ՀՀ պետական կառավարման ակադեմիա դասախոս՝ «Պետական գնումներ թեմայով» մագիստրոսական ծրագիր: Այլ տվյալներ Ունի հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային աստիճան: Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան: 2009թ. պարգևատրվել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի պատվոգրով՝ վերջինիս կայացման գործում ցուցաբերած աջակցության համար: 2011թ. պարգևատրվել է ԼՂՀ կառավարության պատվոգրով՝ «ԼՂՀ ֆինանսատնտեսական բարեփոխումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և Արցախին մատուցած ծառայությունների համար»: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ. հունվարի 18-ի 2/94-Ա հրամանով հայտարարվել է շնորհակալություն: Անձնական տվյալներ Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 22-ին, Երևանում: Ազգը՝ Հայ: Քաղաքացիությունը՝ ՀՀ: Անկուսակցական: Մշտական բնակության վայրը՝ ՀՀ, Երևան: Ամուսնացած է, ունի 4 աղջիկ: |

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
196Երեկ, 15:24
Արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր
56417.04.2026, 15:36
Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք
49417.04.2026, 10:18
«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)
59816.04.2026, 22:00
Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել
52015.04.2026, 18:42
Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
51615.04.2026, 16:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
53014.04.2026, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
51514.04.2026, 17:18
