Ֆինանսների նախարարությունը թերացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծն արդեն հասցրել է լուրջ մտահոգություններ առաջացանել ոչ միայն կառուցապատողների, երիտասարդ ընտանիքների, այլև առևտրային բանկերի մոտ: Քանի որ հենց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդներ բնակարանատեր դարձան, ինչից շահեցին նաև բանկերը:
Բայց սա դեռ ամենը չէ. օգոստոսի 12-ին Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել եկամտահարկի վերադարձի գործընթացը Երևանում, որից հետո միայն այդ որոշման նախագիծը հայտնվել է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքէջում: Բայց նկատենք, որ այն պետք է նշված կայքէջում տեղադրվեր ավելի վաղ, որով ներկայացվելու էր հանրային քննարկման:
Թե ինչու է այս հարցում ֆինանսների նախարարությունը թերացել, թերևս զարմանալի չէ, քանի որ այս նախարարությունում կադրային փոփոխություն է տեղի ունեցել. Ատոմ Ջանջուղազյանին փոխարինել է Տիգրան Խաչատրյանը: Հավանաբար, բոլորը, սրտատրոփ սպասելով կադրային փոփոխություններին, մոռացել են նախագիծը ժամանակին ներկայացնել հանրային քննարկման:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
171Երեկ, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
28713.09.2026, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
50411.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
52111.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
48311.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
105210.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
183309.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
51009.09.2026, 10:18