«Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորի ջոկատն այդպես էլ Արցախ չի մեկնել»․ Ոսկան Սարգսյան
![]() 374 Շաբաթ, 14 օգոստոսի, 2021 թ., 15:36 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Արցախում պատերազմի ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը դիմեց բոլոր հայ տղամարդկանց, նրանց կոչ անելով զենք վերցնել և մեկնել Արցախ։ Առաջիններից մեկն այդ կոչին արձագանքեց նրա դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Փաշինյանի կողմից 2019թ․ սեպտեմբերի 12-ին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Հայկ Ղալումյանը, ով հետևյալ կոչով դիմեց իր հայրենիցներին․ «Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է «Իջևան» կամավորական ջոկատ: Հայրենիքի առջև իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ անում բոլորիդ՝ համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար»: Այդ ջոկատը մի քանի օր Տավուշի մարզում վարժանքների մասնակցելուց հետո Արցախ չմեկնեց, նաև չմեկնեց Տավուշի սահմանագոտին պաշտպանելու։ Այդ կապակցությամբ տեղեկատվական հարցում եմ ուղարկել 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյյանին, նրան ուղղելով հետևյալ հարցերը․ ««Իջևան» կամավորական ջոկատը մեկնե՞լ է Արցախ, եթե՝ ոչ, Տավուշի սահմա՞նն է պաշտպանել, եթե այո, ապա մարզի ո՞ր տարածաշրջանի առաջնագիծն է պաշտպանել, ո՞ր ժամկետում, քանի՞ օր։ 2․ Ճի՞շտ են տեղեկությունները, որ այդ ջոկատի անդամները ՀՀ պետական բյուջեից 3 ամսվա՝ (2020թ․ հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր) համար աշխատավարձ են ստացել, մեկ ամսվանը՝ ամբողջությամբ, երկու ամսվա համար՝ ոչ ամբողջությամբ: Ինչքա՞ն է կազմել ձեր ստացած աշխատավարձը ընդհանուր 3 ամսվա համար»։ Հ․ Ղալումյանի պատասխանում նշված է․ « Ի պատասխան Ձեր 03.08.2021թ. թիվ 261602 հարցման, հայտնում եմ, որ «Իջևան» կամավորական ջոկատ ստեղծելու վերաբերյալ 2020թ. հոկտեմբերի 22-ին սահմանների պաշտպանության համար կոչով դիմել եմ բնակչությանը: Կամավորական սկզբունքով կազմավորվել է ջոկատ, որը հանդերձավորվել, սպառազինվել և անցել է նախապատրաստական վարժանքներ X զորամասում: Կամավորական ջոկատի կիրառման բոլոր հարցերը կոորդինացվել են ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունների կողմից: Ծառայության համար իմ կողմից ստացված ամբողջ գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, տեղեկատվություն չի տրամադրվում ջոկատի ռազմական գործողություններին մասնակցելու և ստացված աշխատավարձի չափի մասին»: Արցախ մեկնելու համար կամավորագրվածներից մեկը, որի անունը հարկ չենք համարում հրապարակել, հայտնեց հետևյալը․ «Ես էլ եմ այդ գումարտակում եղել, մի 5-6 օր գնացինք, պարապեցինք, որ պետք է տանեն Տավուշի դիրքեր։ Հետո ասացին՝ գնացեք ձեր տներում պատրաստ սպասեցեք, մենք կկանչենք, այդպես էլ չկանչեցին։ Հետո երկու ամսվա համար մի 200 հազար դրամ փող տվին, չգիտեմ՝ ինչի՞ համար»»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
