Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Նուբար Աֆեյանն ու Կանադայի վարչապետը քննարկել են երկրում «Moderna»-ի արտադրություն կազմակերպելու հարցը

Նուբար Աֆեյանն ու Կանադայի վարչապետը քննարկել են երկրում «Moderna»-ի արտադրություն կազմակերպելու հարցը
279
Շաբաթ, 14 օգոստոսի, 2021 թ., 22:42

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Moderna» ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Կանադայում «Moderna» պատվաստանյութի արտադրություն կազմակերպելու հարցը: Այս մասին Կանադայի վարչապետը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում:
«Մենք նաև խոսել ենք այն աշխատանքի մասին, որն անում ենք, որպեսզի համոզված լինենք, որ մարդիկ կարողանում են պատվաստվել: Այսպիսով, մենք կարող ենք ավարտին հասցնել COVID-19-ի դեմ պայքարը: Այն շարունակում է մնալ մեր գլխավոր առաջնահերթությունը»,- նշել է Կանադայի վարչապետը: