«Առաջարկում եմ ճանապարհներն առնել արևային մարտկոցներից կազմված բարձր «տանիքների» տակ». Աշոտ Տեր-Մինասյան
![]() 640 Կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ., 03:06 Բ.գ.թ., դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս մի հեռարձակման ժամանակ ասվում էր, որ գյուղերից մեկի նախկին արոտավայրում բավականին մեծ տարածքի վրա կազմակերպություններից մեկը պատրաստվում է արևային էներգիայի մեծածավալ կայան կառուցել։ Նշվում էր նաև, որ այդ տարածքը դադարել է արոտավայր լինելուց, որովհետև տարիներ շարունակ անասուններ են արածեցվել․․․: Չգիտեմ՝ որքանով է իրատեսական այդ հիմնավորումը, բայց նման փաստերը լուրջ մտորումների տեղիք են տալիս։ Այն, որ արևային էներգիայի կայանները պետք է հնարարին չափ ընդլայնել, կասկածից վեր է։ Բայց փաստ է նաև, որ ՀՀ-ի տարածքային սղությունը հաճախ դժվարացնում է այդ կարևոր ծրագրի համընդհանուր իրականացմանը։ ՈՒրեմն ի՞նչ կարելի է անել, արդյո՞ք հնարավոր է այդ նպատակի համար գտնել «անօգտագործելի» տարածքներ։ Կարծում եմ՝ այո՛, և այն էլ շա՜տ։ Առաջարկում եմ մարտկոցներ տեղադրել մեր ճանապարհներիի վրա, այսինքն՝ ճանապարհներն առնել արևային մարտկոցներից կազմված բարձր «տանիքների» տակ։ Հատկապես բարձրլեռնային, ձմռան ամիսներին հաճախակի փակվող ճանապարհները համեմատաբար կպաշտպանվեն նաև առատ տեղումներից փակվելու վտանգից։ Ծրագրի իրականացման ինժեներական և տնտեսագիտական հաշվարկը վերապահելով համապատասխան մասնագետներին՝ առաջարկում եմ ՖԲ-ի էջերում, կայքերում և լրատվամիջոցներում քննարկումներ կազմակերպել հարցի իրատեսականության և իրականացման հնարավորությունների մասին»: Աղբյուրը` Աշոտ Տեր-Մինասյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
