Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Միջազգային ահաբեկչությունը Թուրքիայի միջոցով մտնելու է նաև մեր երկիրը». Հոխիկյան

«Միջազգային ահաբեկչությունը Թուրքիայի միջոցով մտնելու է նաև մեր երկիրը». Հոխիկյան
670
Կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ., 18:54

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիշո՞ւմ եք, երբ ասում էի, որ Արցախից հետո Իրանն է ենթարկվելու թուրքական ագրեսիայի։
Աֆղանստանը փաստացի հայտնվեց ահաբեկչական խմբավորման ձեռքում, իշխանությունը փոխանցվեց թալիբներին, իսկ Քաբուլում ԱՄՆ-ին փոխարինելու է թուրքական զորքը, որը չի պատրաստվում կռվել թալիբների դեմ։ Ավելին, Թուրքիան բանակցում է ահաբեկիչների հետ՝ համագործակցության հեռանկարով։ Ներքևի քարտեզում պարզ երևում է, թե որտեղ է Աֆղանստանը և ինչ նշանակություն ու վտանգ ունի Իրանի համար։
Երբ տարվա սկզբին աղաղակում էի ԱՄՆ-ի նոր իշխանության նվաճողական ծրագրերի մասին ու մատնանշում Իրանը, հենց այսպիսի սցենարներ նկատի ունեի։ Բայդենն արդեն հստակ գործողությունների է անցել։ Հեռու չէ այն օրը, երբ ահաբեկչական խմբավորումները կներթափանցեն Իրան և կսկսեն նաև այդ երկում անկայունություն ստեղծել։ Նրանց կմիանան հյուսիսից՝ Արցախի գրավյալ շրջաններից Իրան մտնող սիրիացի ահաբեկիչները։

Ջաբրայիլում 5000-ից ավելի ահաբեկիչներ կան, ովքեր հարձակումներ են անում. կան զոհեր իրանական ԶՈՒ-ից

Շարունակում եմ կրկնել՝ մենք լրջորեն պատրաստվելու կարիք ունենք, միջազգային ահաբեկչությունը Թուրքիայի միջոցով մտնելու է նաև մեր երկիր՝ նպատակ ունենալով գրավել Սյունիքը»։