Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ՆԱՏՕ-ն պահպանում է իր դիվանագիտական ներկայությունը Քաբուլում

ՆԱՏՕ-ն պահպանում է իր դիվանագիտական ներկայությունը Քաբուլում
1088
Կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ., 20:24

ՆԱՏՕ-ն պահպանում է իր դիվանագիտական ներկայությունը Քաբուլում և օգնում է աջակցել քաղաքային օդանավակայանի աշխատանքին: Այս մասին Reuters-ին հայտնել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք աջակցում ենք հակամարտության քաղաքական լուծում գտնելու Աֆղանստանի ջանքերին, ինչն այժմ, ավելի քան երբևէ, արդիական է: ՆԱՏՕ-ն օգնում է Քաբուլի օդանավակայանում աշխատանքների իրականացմանը, որպեսզի պահպանվի աշխարհի հետ Աֆղանստանի կապը»,- ասել է նա: