Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Աֆղանները փորձում են շշերից պատրաստած լաստերով փախչել Ուզբեկստան

Աֆղանները փորձում են շշերից պատրաստած լաստերով փախչել Ուզբեկստան
962
Հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ., 00:06

Աֆղան փախստականները փորձում են հարևան Ուզբեկստանի սահման հասնել՝ լաստերով կտրելով Ամուդարյա գետը:

Այդ մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Փախստականների հոսք է արձանագրվել Տերմեզի շրջանում: Ըստ աղբյուրի, հայրենիքից փախչող աֆղանները որպես լաստ են օգտագործում անգամ ջրի տարաներից կառուցած հարթությունը:

Ուզբեկ սահմանապահները ձերբակալում են սահմանախախտներին:

Ավելի վաղ ուզբեկական լրատվամիջոցները հայտնել էին, որ պետական սահմանից ոչ հեռու աֆղան փախստականների՝ 150 հոգուց բաղկացած ճամբար է բացվել: Նրանց ապահովում են սննդով ու անհրաժեշտ իրերով: