Արարատ Միրզոյանը նշանակվեց ԱԳ նախարար
![]() 846 Հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ., 09:54 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ Միրզոյանին նշանակել Արտաքին գործերի նախարար»,- նշված է տեքստում:
Ծննդյան թիվն ու վայրը՝ Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին, Երևանում։ Կրթությունը՝ 2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2004թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում: 2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ Աշխատանքային գործունեությունը՝ 2003-2005թթ. ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող, 2021թ. օգոստոսի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է արտաքին գործերի նախարար: Այլ տվյալներ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ. մինչ օրս կուսակցության վարչության անդամ: Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների: 2012-2013թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Ընտանեկան կարգավիճակը՝ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
13314:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
65811.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
38411.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
41311.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
88810.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
79610.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
36710.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 700 հազար դոլարին համարժեք դրամ
41610.02.2026, 10:30
