Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ԲԴԽ-ում դատավոր Արման Հովհաննիսյանի գործով նիստը հետաձգվեց

ԲԴԽ-ում դատավոր Արման Հովհաննիսյանի գործով նիստը հետաձգվեց
348
Հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ., 17:30

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ԲԴԽ-ում տեղի է ունեցել Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Միջնորդությունը խորհրդին է ներկայացրել արդարադատության նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, որ դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական խախտում, որն էլ առաջ է բերել դատավորի վարքագծի կանոնների խախտում:
Դատավոր Արման Հովհաննիսյանը միջնորդել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել, քանի որ գտնում է՝ վարույթի հարուցման հիմքերն օրինականության խնդիր ունեն:
ԲԴԽ-ն միջնորդությանը ծանոթանալու համար, տեղում խորհրդակցելով, որոշել է նիստը հետաձգել մինչև սեպտեմբերի 2-ը, ժամը՝ 15.00:

Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջից:

ԲԴԽ-ում դատավոր Արման Հովհաննիսյանի գործով նիստը հետաձգվեց
Աղբյուրը`   ԲԴԽ