Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Փոխանակել ռազմագերիներին, տրամադրել ականապատման քարտեզները». Զախարովա

«Փոխանակել ռազմագերիներին, տրամադրել ականապատման քարտեզները». Զախարովա
482
Հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ., 19:06

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորինս արագ վերացնել մարդասիրական ոլորտի խնդիրները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում փոխանակել ռազմագերիներին՝ բոլորին բոլորի դիմաց սկզբունքով: Մոսկվան Զախարովայի շուրթերով նաև կոչ է անում տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներն ամբողջությամբ: Բացի այդ, ռուսական կողմը պնդում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները հնարավորինս շուտ սկսելու անհրաժեշտության մասին: