Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սևանի հաշվին այսօր կա նաև Ալիևից գումար կորզելու հնարավորություն»․ Ալբերտ Բաղդասարյան

«Սևանի հաշվին այսօր կա նաև Ալիևից գումար կորզելու հնարավորություն»․ Ալբերտ Բաղդասարյան
291
Հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ., 23:36

ԱԺԲ խորրհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանի գրառումը․ «Սովորական դավաճանություն
Անցած գիշեր մարտական դիրքում ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ են հրազենով սպանված երեք զինծառայողի դի։
Ոչ մի խոսք, թե ի՞նչ հանգամանքներում են սպանվել։
Ում կողմից։
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ են։
Շատ պատահաբար, երևի։
Այս ձևակերպումները մեր ՊՆ-ի իրական վիճակն են արտացոլում։
Բա ձեզ համոզել էիք, որ Արցախն ու կից յոթ շրջաններն հանձնելուց հետո կապրեք խաղաղ, չաղ ու բախտավո՞ր։
Թե՞ հիմա էլ համոզված եք, որ Սյունիքն ու Սևանա լճի մի հատվածը հանձնելուց հետո եք ապրելու խաղաղ, չաղ ու բախտավոր։
Ինձ հետաքրքիր է, բոլորդ հավասա՞ր եք կիսել հողեր հանձնելու դավաճանության գինը։
Թե՞ գաղափարական հարիֆներ կան դեռևս։
Իսկ ինչքանո՞վ եք հանձնելու հայոց պետությունը կրեմլին։
Ինչքա՞ն ատկատ եք ստանալու շոյգուի մետաղաջարդոնը հայ զինվորների վրա նաղդելուց։
Մի պատգամավոր կին, Սևանից ջրառը մոտ 50%-ով ավելացնելու կառավարության առաջարկի քննարկման ժամանակ հիշեցնում էր, որ նիկոլ անունով մեկը ժամանակին պնդել է, որ Սևանից բաց թողնվող ամեն սանտիմետր ջրից իշխանավորներն ստանում են մեկ միլիոն դոլար եկամուտ։
Ու հարցնում էր, թե հիմա դա սո՞ւտ պնդում էր։
Պատասխանեմ.
- Երկուսդ էլ ճիշտ եք։
Այն ժամանակ նա էր ճիշտ, հիմա՝ դուք։
Այն օրերի իշխանությունն էր այդպես թալանում, հիմա էլ այսօրվաններն են շարունակում նույն թալանը։
Ուղղակի Սևանի հաշվին այսօր կա նաև Ալիևից գումար կորզելու հնարավորություն։
Ի վերջո մեզ պե՞տք է Սևանը։
Կեղտոտ, մամռակալած, ժեխահոտ ու ճահճահոտ այդ դժբախտ ու դժգույն լիճը։
Թե՞ դավաճանությունը պոզով պոչով է լինում»։