Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Առանց ամաչելու՝ դարձյալ խոսելու են ելակի ռեֆորմի մասին»․ Սուրեն Սուրենյանց

«Առանց ամաչելու՝ դարձյալ խոսելու են ելակի ռեֆորմի մասին»․ Սուրեն Սուրենյանց
264
Ուրբաթ, 20 օգոստոսի, 2021 թ., 16:42

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Ողբերգության ստվերի ցինիզմը
Երեք զինծառայողներ սպանվել են ու զազրելի այս ոճիրն իշխանությունն արդեն «հերոսաբար» բացահայտել է՝ ձերբակալելով սպանվածների ծառայակցին, պաշտոնանկ անելով զորամասի հրամանատարին ու ՌՈ Սիսիանի պետին։
Վերջ։
Վստահ եմ՝ չի արվելու ոչ մի խորքային վերլուծություն, չեն վերհանվելու այն պատճառները, թե ինչու սպանության մեջ կասկածվողը վերածվեց «Պերմյակովի»:
Համոզված եմ, որ առանց ամաչելու՝ դարձյալ խոսելու են ելակի ռեֆորմի մասին, նախարարը տալու է խրոխտ հրամաններ, Պողոսները ծափահարելու են, իսկ իշխանության քսակից սնվող «առաջադեմ» գործիչների ու փորձագետների ցինիզմը հերիքելու է անգամ տեղի ունեցածում կրկին ու կրկին փնտրել «նախկինների» հետքը...»։