Ֆրանսիան պաշտոնական դիրքորոշում է հայտնել թալիբների վերաբերյալ
![]() 825 Կիրակի, 22 օգոստոսի, 2021 թ., 17:36 Ֆրանսիան չի ճանաչում և չի պատրաստվում ճանաչել «Թալիբան»-ի իշխանությունը Աֆղանստանում, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Ժան-Իվ Լե Դրիանը Journal du Dimanche թերթին տված հարցազրույցին: «Պատրաստվո՞ւմ ենք արդյոք մենք ճանաչել թլիբների իշխանությունը, որոնք ուժով գրավեցին երկիրը: Այս հարցին ևս հստակ պատասխան եմ տալիս՝ ոչ»,- ասել է նա: Ըստ Դրիանի, թալիբների նկատամբ իրենց պահանջներից մեկն էլ եղել է բոլոր այն աֆղանցիների անխոչընդոտ դուրս բերումը երկրից, որոնց կյանքին վտանգ է սպառնում: Նաև խմբավորման անդամները պետք է խզեն կապերը ահաբեկիչների հետ: ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ֆրանսիան նաև ԱՄՆ-ից պահանջել է արագացնել Աֆղանստանի բնակիչների տարհանման տեմպերը: Ըստ նախարարի, հաջողվել է օգնություն ցուցաբերել ավելի քան 500 մարդու: «Մինչև ամերիկացիների՝ «կանաչ գոտուց» հեռանալը, մենք վիզաներ էինք տրամադրում դեսպանատանը: Այժմ մենք դա կարող ենք անել Աբու Դաբիում կամ արդեն Ֆրանսիայում: Մեր միակ խնդիրը թալիբների դիրքերով օդանավակայան մուտք գործելն է, որի դարպասներին հազարավոր մարդիկ են այժմ հավաքվել են»,- բացատրել է Լե Դրիանը: Ինչպես նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը, խնդրի լուծման համար անհրաժեշտ է դուրս գալ G7-ի և ՆԱՏՕ-ի ձևաչափերից՝ Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին հրավիրելով համագործակցության: Այս քայլը կարող են քննարկել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը զրույցի ընթացքում: Նախարարը հավելել է, որ Փարիզն ակնկալում է երկրում «ներառական» կառավարության ձևավորում, ինչպես նաև աֆղանական հասարակության բոլոր շերտերի իրավունքների և ազատությունների հարգում: |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
13314:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
65811.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
38411.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
41311.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
88810.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
79610.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
36710.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 700 հազար դոլարին համարժեք դրամ
41610.02.2026, 10:30
