Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Անկախության հռչակագրի տարեդարձը ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է». Արմեն Սարգսյան

«Անկախության հռչակագրի տարեդարձը ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է». Արմեն Սարգսյան
331
Երկուշաբթի, 23 օգոստոսի, 2021 թ., 11:42

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել. «Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ:
1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը:
Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է:
Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը»: