Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մենք անկախությունն ականջով սիրող, բայց գործով չհասկացած հանրություն ենք». Հակոբ Բադալյան

«Մենք անկախությունն ականջով սիրող, բայց գործով չհասկացած հանրություն ենք». Հակոբ Բադալյան
357
Երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ., 00:30

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մենք, որպես ժողովուրդ, պատրաստ ենք անկախության մասին անվերջ գեղեցիկ և խրոխտ խոսքերի, բայց իրական անկախությունը պահանջում է բազմաթիվ «տգեղ» որոշումների պատասխանատվություն և անգամ հնարամտություն, հատկապես այնպիսի բարդ պատմա-քաղաքական հետագիծ ունեցող և բարդ ռեգիոնում գտնվող երկրի համար, ինչպիսին Հայաստանը:
Եվ այն, որ մենք այսօր կանգնած ենք լրջագույն խնդիրների և Անկախություն կատեգորիայի չափազանց զգայուն իրավիճակի առաջ, հենց դրա հետևանքն է՝ մենք հանրային և քաղաքական բոլոր մակարդակներում տրվել ենք գեղեցիկ խոսքերին, առավելագույնս խուսանավելով «տգեղ» որոշումների համար պատասխանատվությունից: Այդպես է մեծ հաշվով առ այսօր:
Ինչ է նշանակում «տգեղ» որոշում: Որոշումներ, որոնք ներկայիս տեսանկյունից ոչ բարեհունչ են, ոչ աչք, ոչ ականջ են շոյում, բայց ռազմավարական հեռանկարում ի վիճակի են ապահովել ընդգրկուն և մնայուն էֆեկտ:
Մինչդեռ, մենք անկախությունն ականջով սիրող, բայց գործով չհասկացած հանրություն ենք: Դրա համար էլ այն կապիտալիզացվել է մեղմ ասած անբավարար»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան