Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Աննան կարող է ավելի քաղաքական բառապաշար օգտագործել, սակայն դրանից նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հաղթական չի դառնում»․ Ս․ Սուրենյանց

«Աննան կարող է ավելի քաղաքական բառապաշար օգտագործել, սակայն դրանից նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հաղթական չի դառնում»․ Ս․ Սուրենյանց
305
Երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ., 17:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժի մերժումն էլ հայելին կոտրելուց սկսվեց. Նիկոլի ընտրությունը
Առիթ ունեցել եմ ասելու՝ պատգամավոր Աննա Մկրտչյանի գործունեությամբ հիացած չեմ։
Բայց չեմ կարծում, թե իրավաչափ է նրա նկատմամբ սանկցիա կիրառելը «կապիտուլյանտ» բառի կամ այն բանի համար, երբ նա բարձրաձայնում է Փաշինյանին ուղեկցող թիկնապահների ստվար բանակի մասին։
Աննան կարող է ավելի քաղաքական բառապաշար օգտագործել, սակայն դրանից նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հաղթական չի դառնում կամ Նիկոլին սպասարկող թիկնազորի թիվը չի պակասում։
Նիկոլ Փաշինյանը նայում է հայելու մեջ ու կոտրում է այն՝ իր դեմքի աղավաղումները փոխելու համար։
Սերժի մերժումն էլ հայելին կոտրելուց սկսվեց...»։