Այս սեպտեմբերի 1-ն ամենաթանկն է լինելու. «Ժողովուրդ»
![]() 434 Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 09:08 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուղիղ մեկ շաբաթ է մնացել նոր ուսումնական տարուն. այս սեպտեմբերի 1-ը ամենաթանկն է լինելու, քանի որ դպրոց գնալու համար անհրաժեշտ ապրանքները բավականին թանկացել են: Դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների համար նոր ծախսերի առիթ է: Սեպտեմբերի 1-ին դպրոց գնալու համար անհրաժեշտ են գրենական պիտույք, պայուսակ, հագուստ, կոշիկներ, դասագրքեր, իսկ այս ապրանքները շուկայում վաճառվում են տարբեր գներով, օրինակ՝ դպրոցական պայուսակը 11000 դրամից սկսած է վաճառվում, այն կարող է գերազանցել անգամ 20000 դրամը: Երեկ թերթը փոքրիկ հարցում է արել դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում, թե սեպտեմբերի 1-ին ընդառաջ որքան գումար են նախատեսել ծախսել մեկ երեխայի համար: Պարզվել է՝ մեկ երեխային դպրոց ուղարկելու համար ծնողին անհրաժեշտ է 100-150 հազար դրամ գումար: Զարմանալի չէ, որովհետև մեր հանրապետությունում դպրոցական պայուսակների գները, նախորդ տարվա համեմատ, զգալի բարձրացել են. եթե նախորդ տարի մեկ դպրոցական պայուսակը հնարավոր էր գնել 5000-6000 դրամով, ապա հիմա այն 9000-11000 դրամ է և ավելի: Սակայն աղքատության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում ոչ բոլոր ծնողներն են, որ կարողանում են երեխաների համար գնել 15000 դրամ և ավելի թանկ պայուսակ: Բարձրացել են նաև հագուստի գները, ավելին՝ հագուստի համար նախատեսված գումարը տարեցտարի ավելանում է: Փոքրերի հագուստն ավելի թանկ է, քան մեծերինը, ընդ որում՝ աղջկա հագուստի տեսականին ավելի մեծ է, գներն էլ՝ բարձր: Հետո նոր ծախսեր են առաջանում. գրքերի համար գումար են ծախսում, ապա նաև ձմեռային հագուստ են գնում: Կարճ ասած, վերնաշապիկ, տաբատ, կիսաշրջազգեստ (դպրոցներ կան, որտեղ համազգեստի միջին գինը գերազանցում է 10000 դրամը), մարզահագուստ, կոշիկ, սպորտային կոշիկներ, պայուսակ, օրագիր, տետրեր, գրիչներ, մատիտներ. այս ամենի համար միջին հաշվարկով անհրաժեշտ է առնվազն 100 հազար դրամ մեկ աշակերտի դեպքում՝ դրան գումարած նաև դասագրքերի գումարը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |
Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա
62207.07.2025, 22:58«Չվերթների չեղարկումն ավիաընկերություններին ավելի քան 250 մլն դոլարի վնաս է պատճառել». #Коммерсантъ
57907.07.2025, 15:35«BRICS-ի նկատմամբ Թրամփի քաղաքականությունն ապագա չունի»․ Չինաստանի ԱԳՆ
61607.07.2025, 12:59«10% հավելյալ մաքսատուրք կսահմանվի BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ»․ Թրամփ
59107.07.2025, 11:10Հութիները Կարմիր ծովում խորտակել են հունական բեռնատար նավ
23207.07.2025, 00:12ԵՄ-ն հաջորդ շաբաթ կներկայացնի Իսրայելի դեմ պատժամիջոցները․ #Euractiv
54405.07.2025, 14:3224 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ի՞նչ է հայտարարագրել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
39205.07.2025, 08:54ԱՄՆ-ի Քոնգրեսն ընդունել է Թրամփի «միասնական մեծ գեղեցիկ օրինագիծը»
105104.07.2025, 00:16