Պատգամավորների սենյակներում վերանորոգում է․ «Հրապարակ»
![]() 230 Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 09:20 «Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից ոմանք դեռ չեն տեղավորվել իրենց աշխատասենյակներում։ Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, որոնց բաժին են հասել նախկինում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցության հատվածի սենյակները, դեռ իրենց կաբինետները չեն զբաղեցրել, քանզի վերանորոգում են։ «Պատվախնդիրների» խմբակցության միջանցքն ու աշխատասենյակներն այս օրերին վերածվել են իրական շինհրապարակի։ Գրեթե բոլորն իրենց սենյակները հիմնովին նորոգում են․ ամբողջովին դուրս են բերել հին գույքը, շարել միջանցքում։ Սենյակներում բանվորներ են աշխատում՝ ներկում են, գեղեցկացնում պատերը, հատակը, հետո պարտադիր նոր գույք կբերեն, որ նախկինների գույքը չօգտագործեն։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ, ում բաժին է հասել Էդմոն Մարուքյանի, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի զբաղեցրած աշխատասենյակը, մյուս գործընկերներն էլ, որոնց սենյակները վերանորոգման մեջ են, այս օրերին յոլա են գնում Թագուհի Թովմասյանի ընդարձակ աշխատասենյակով, քանզի Թովմասյանին՝ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի, ընդունարանով և հանգստի սենյակով ընդարձակ աշխատասենյակ են հատկացրել՝ նոր մասնաշենքում։ Այդտեղ էլ նախկինում Նաիրա Զոհրաբյանն էր նստում։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
