Էրդողանի վարչակազմը 19 տարում 7 անգամ ավելի շատ պետական պարտք է կուտակել, քան եղել էր 80 տարում
![]() 281 Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 10:24 Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» կազմել է տնտեսական թեմայով զեկույց, որտեղ ներկայացված են թուրքական իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության բացասական հետևանքները։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։ Նախ ըստ վերոհիշյալ զեկույցի՝ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 19 տարի լինելով երկրի կառավարման ղեկին, այդ ընթացքում կուտակել է 7 անգամ ավելի շատ պարտք, քան եղել էր դրան նախորդած 80 տարվա ընթացքում։ 2002 թվականին Թուրքիայի ներքին ու արտաքին պարտքերը կազմում էին 243.1 մլրդ դոլար, այժմ ավելացած է մոտ 2 տրլն թուրքական լիրայով։ Նշվում է, որ ԱԶԿ-ականները իշխանության եկան այն հռետորաբանությամբ, թե իրենք դեմ են բարձր տոկոսադրույքներին, քանի որ դրանք գնաճի պատճառ են դառնում։ Մինչդեռ իրենց իշխանավարման 19 տարվա ընթացքում պետական բյուջեից տոկոսների մարման համար վճարվել է 1 տրլն 180 մլն թուրքական լիրա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
