Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Քաղաքական այս աղբակույտը վերջնականապես տեղադրում է իր շիրմաքարը». Լյովա Եղիազարյան

«Քաղաքական այս աղբակույտը վերջնականապես տեղադրում է իր շիրմաքարը». Լյովա Եղիազարյան
288
Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 10:48

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական այս աղբակույտը, որը ընդդիմություն է կոչվում միայն այն պատճառով, որ իշխանության չէ, գավառական շրջիկ թատրոնից ցածր մակարդակի թամաշաներ կազմակերպելով, վերջնականապես տեղադրում է իր շիրմաքարը, քանի որ վաղուց արդեն մեռած է։
Ուստի մեծ հաշվով ուշադրություն դարձնել նրանց, անպտուղ գործ է։
Քաղաքական ժուլիկությունը հատուկ է նրանց, ովքեր ասելիք չունեն, տառապում են մտքի իմպոտենտությամբ, սանձարձակ են ինչպես մսուրը կորցրած յաբուները, հաչացող են ինչպես ոսկորը կորցրած չոբանի հիվանդ շները։
Ըմբռնումով տարեք այս ամենը, այն կարճ է տևելու»։

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան