Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«էդ անհաջող կրկեսը մեզ հետ կապ չունի». Արման Յարալյան

«էդ անհաջող կրկեսը մեզ հետ կապ չունի». Արման Յարալյան
244
Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 18:24

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե սիրելի ընկերներս չկիսվեն էդ անտերանոցի վիդեոներից, կյանքում ոչ էլ աչքովս կընկներ էն ինչ կատարվում ա ԺԲ-ում (ժամանակավոր բարդակ) կամ ԱՊ-ում (ապազգային թոռնո):
Այո, էդ անհաջող կրկեսը մեզ հետ կապ չունի, այն չի ձևավորվել ազատ և արդար ընտրությունների միջոցով, բոլոր արտահերթ պահանջող ինքնամոռացները գոնե փորձեն հասկանան, որ էշ-էշ բաներ պահանջելով չի, չես կարա ընտրություն անես նման իրավիճակում, որ դրա հետևանքը լավագույն դեպքում էս անասնագոմն ա լինելու։
Միակ հույս տվողն էն ա, որ սա երկար կյանք չունի, բայց թե սրա վախճանից հետո ինչ ա լինելու մի երկրում, որտեղ քաղաքական միտք չի ծնվում՝ այ դա արդեն մոտ ժամանակներում լավ բան չի խոստանում։
Քաղաքական միտք արտադրելու համար գիտելիք արտադրող կառույցներ են պետք, որոնց արտադրանքն ստիպված կսպառեն քաղաքական հայտ ներկայացրածները, այլ լուծում ես չեմ պատկերացնում։
Քաղաքական դիսկուրսն իջել ա իջևանցիների ամոթի մակարդակի, ու դա բնական էր»։

Աղբյուրը`   Արման Յարալյան