Բայդենը մերժում է Եվրոպայի դիմումներն ու հավատարիմ մնում իր վերջնաժամկետին

Միացյալ Նահանգները մտադիր է մինչև օգոստոսի 31-ը ավարտին հասցնել Աֆղանստանից մարդկանց տարհանման գործընթացը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է Reuters-ը: Նրա խոսքերով, ամեն բան արվում է ժամկետների սահմանում: «Որքան շուտ մենք կարողանանք ավարտել այս օպերացիան, այնքան լավ: Յուրաքանչյուր օրվա հետ մեծանում է ռիսկի գործոնը մեր զորքերի համար: Գործողության ավարտը կախված է նրանից, թե արդյոք «Թալիբան»-ը կշարունակի համագործակցել մեզ հետ և կապահովի մուտքը դեպի օդանավակայան»,-ասել է ԱՄՆ նախագահը: Հաղորդվում է, որ Բայդենի այս որոշումը չի արդարացրել ԱՄՆ դաշնակից երկրների առաջնորդների սպասելիքները:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած «Մեծ յոթնյակի» վիրտուալ հանդիպման ժամանակ վերջիններս կոչ էին արել Միացյալ Նահանգների նախագահին՝ տարհանման համար ավելի շատ ժամանակ տրամադրել:

«Իրանում հիմնական սպառողական ապրանքների հետ կապված խնդիրներ չկան». Իրանի էկոնոմիկայի նախարար
2223:25
Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է կանխել Միջերկրական և Կարմիր ծովերում ուժերի հավասարակշռությունը փոխելու փորձերը
6822:49
«Չայկան հետևո՞ւմ է Աննա Հակոբյանի ընտանեկան արշավին»․ Հակոբ Բադալյան
5222:36
«ԱՄՆ-ն ընդունում է, որ չի կարող Ռուսաստանի հետ վարվել այնպես, ինչպես այլ երկրների հետ». Լավրով
8922:25
«Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում»․ Սենոր Հասրաթյան
4822:18
«Իրավապահ համակարգին թույլ չի տվել փոխվել հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր ապօրինի հրահանգներով»․ Ժաննա Ալեքսանյան (տեսանյութ)
5422:12
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին
17621:01
«Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
7320:54