«ՀՀ-ի համար ամենակարևորը ասիմետրիկ զսպման և ռազմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեզանում, չգիտես ինչու, ի հառաջագույնե (ապրիորի) հավատում են, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը համադարման է լինելու, և դրանից հետո գալու է «հավիտենական» խաղաղությունը։ Ոչ մի փորձով չապացուցված և չփաստարկված այս «պնդումը»՝ որպես վստահաբար տեղի ունենալիք զարգացում ներկայացնելը, մեղմ ասած, անլուրջ է, եթե չասենք՝ մանկամիտ։ Ուստի պետք է, ի վերջո, դուրս գալ անտրամաբանական այս խոսույթի շրջանակից և այլ տեսանկյուններից դիտարկել Հայաստանի անվտանգության ապահովման հեռանկարները։
Ըստ իս, Հայաստանի համար ամենակարևորն այնպիսի անզուգաչափ (ասիմետրիկ) զսպման և ռազմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է, որի շնորհիվ Բաքվի բարբարոսական վարչախմբի համար մեր դեմ ռազմական ագրեսիայի հնարավոր գինը այնքան բարձրանա, որ ուժի կիրառումը ոչ միայն այլևս չդիտարկվի գրավիչ քաղաքական գործիք, այլ նաև դառնա խիստ ռիսկային արկածախնդրություն։
Այդ համատեքստում մենք նաև պետք է գտնենք, պատկերավոր ասած, մեր Հորմուզի նեղուցը, իսկ դա հենց մեր քթի տակ է՝ դիցուք, Բաքու-Ջեյհան նավթամուղի և դրա կենսագործունեությունն ապահովող ողջ ենթակառուցվածքների տեսքով՝ այն էլ էներգակիրների համաշխարհային շուկայում այժմ նկատվող ճգնաժամային պայմաններում»։

«Միջազգային պրակտիկայում չեք գտնի դեպք, երբ մի երկիր մյուսին ասի՝ Սահմանադրությունդ պետք է փոխես»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
28Երեկ, 23:54
«Այսօր Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
37Երեկ, 23:36
«Այս իշխանության հեռանալուց հետո Սահմանադրության բարեփոխման հարցը պետք է քննարկել»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
40Երեկ, 23:30
Շվեդիան 71 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ռազմական օգնության համար
93Երեկ, 23:19
«Այսպիսի գործողությունները մեծացնում են լայն հակամարտության ռիսկը»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
57Երեկ, 23:06
«Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք»․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
70Երեկ, 22:42
«Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու քո Երկիրը տանում է ինքնաոչնչացման»․ Սենոր Հասրաթյան
75Երեկ, 22:12
«Համախմբված ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են երիտասարդների հետ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
85Երեկ, 21:54