Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պահանջելու ենք, որ դատախազությունը իրավական գնահատական տա Վահագն Ալեքսանյանի ու Վահե Ղալումյանի արարքներին». Դ. Իոաննիսյան

«Պահանջելու ենք, որ դատախազությունը իրավական գնահատական տա Վահագն Ալեքսանյանի ու Վահե Ղալումյանի արարքներին». Դ. Իոաննիսյան
283
Չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ., 15:30

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում մի հետաքրքիր ավանդույթ է ձևավորվում. ով հանցագործություն է գործում, սկսում է խոսել Սորոսից:
Դա անում էին քոչարյանականները, որ հանրությունը մտածի, որ իր խնդիրները ոչ թե իրենց թալանից են, այլ Սորոսից: Բայց այսօր դա արեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը: Նա սկզբից եղավ բռնության հերթական սերիայի նախաձեռնողը (առաջին հարվածը հասցնողը), իսկ ապա, իր ելույթում, խոսեց Սորոսից:
Դեռևս քննարկում ենք, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է առավել լավ բնութագրվում օրենսդրի այս «քացին» (տատանվում ենք խուլիգանության և ծեծի արանքում): Ամեն դեպքում, պահանջելու ենք, որ դատախազությունը իրավական գնահատական տա Վահագն Ալեքսանյանի ու Վահե Ղալումյանի արարքներին»: