Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից». Էդմոն Մարուքյան

«Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից». Էդմոն Մարուքյան
245
Ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ., 15:12

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը. «Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը:
Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից, քանի որ հայտնի փաստ է, թե ինչպես է պաշտոնական Բաքուն ենթակայի հրճվանքով վարում այն քաղաքականությունը, որը մշակում և պարտադրում է Անկարան։
Ալիևը պետք է հասկանա, որ ինքը վերջին ղեկավարն է, ով կարող է իրեն թույլ տալ քննարկել այլ երկրների սուվերենության մակարդակը»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան