«Վրաստանը Հայաստանի ուղղությամբ վերաարտահանում է իրականացնելու. բարդ չէ կռահել՝ որտեղից». Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Հայաստանի ադրբեջանացումը շարունակվում է
Այսօր՝ պետականության բացակայության պայմաններում էկոնոմիկայի նախարարի ֆիկտիվ պաշտոնը զբաղեցնող անձը խոսել է առաջիկայում մեծ ներդրումային ծրագրի իրականացման մասին, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց, որը Ռուսաստանից ու Վրաստանից ներկրված բենզին կվաճառի:
Ռուսաստանի մասով ամեն ինչ առավել քան պարզ է: 2013-ին «Ռոսնեֆտի» հետ կնքված պայմանագրի առանձին դրույթներ կարող են շտկվել, բայց մեծ հաշվով Ռուսաստանը շարունակելու է մնալ հայաստանյան վառելիքային շուկայի առանցքային խաղացողներից մեկը:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա հայտնի է, որ այն չունի նավթավերամշակման հզորություններ, հետևաբար, Վրաստանը Հայաստանի ուղղությամբ վերաարտահանում է իրականացնելու: Բարդ չէ կռահել՝ որտեղից:
Նշեմ, որ վերջին տարիներին Թբիլիսին շարունակաբար ավելացնում է բենզինի ու դիզվառելիքի ներկրումն Ադրբեջանից, իսկ ադրբեջանական SOCAR-ն ակտիվորեն ընդլայնում է սեփական բենզալացկայանների ցանցը վրացական շուկայում»:

«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
155Երեկ, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
37711.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
39111.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
40211.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
86910.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
152709.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
45009.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
53308.09.2026, 17:30