Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սա վերջը չէ»․ Անի Սամսոնյան

«Սա վերջը չէ»․ Անի Սամսոնյան
280
Շաբաթ, 28 օգոստոսի, 2021 թ., 05:12

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ է, որ Գորիս-Կապան ճանապարհը բաց է, չնայած չգիտեմ, թե ինչու պետք է հասնեինք այս օրվան, որ դրա բաց լինելու փաստի առթիվ ուրախանայինք։
Բայց սա վերջը չէ։ Եթե ՀՀ վարչապետը ադրբեջանցիների կողմից փակված հատվածների հայկական տեղանունները պաշտոնապես հիշատակում է ադրբեջանական անվանումներով և հետևաբար, ընդունում դրանք որպես ադրբեջանական, ճանաչում է նաև Ադրբեջանի կողմից այդ ճանապարհի՝ «երբ կուզեմ կփակեմ» ինքնիշխան և լեգիտիմ իրավունքը։ Եվ դա այն դեպքում, երբ սահմանազատման գործընթացը դեռ չի սկսվել ու չի ավարտվել։
Այնպես, որ երբ կուզի՝ կփակի»։

Աղբյուրը`   Անի Սամսոնյան